1in.am-ը գրում է.

Սիրիական հակամարտության կարգավորումը չափազանց դժվար կլինի, եթե այդ գործընթացում չսկսի ակտիվ դերակատարում ունենալ Իրանը: Նման կարծիք է հայտնել քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը: 

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը կշարունակի խորհրդակցություններն Իրանի և այլ պետությունների հետ՝ ստեղծելու պայմաններ սիրիական հակամարտության դիվանագիտական կարգավորման համար:

Երկուշաբթի սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը փոխանցելու առաջարկն արել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ավելի ուշ սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմը հայտարարել էր, որ Դամասկոսը ողջունում է այդ նախաձեռնությունն ու պատրաստ է իրագործել այն: 

Ռուսական նախաձեռնությանն արդեն աջակցություն է հայտնել 15 պետություն, նույնիսկ առաջարկվել է Պուտինին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Սիրիայում իրադրությունը կայունացնելու ջանքերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել