1in.am-ը գրում է.

ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի դատարանը 22-ամյա ամերիկացի Ջոն Բորելին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Նա 2012-ի վերջին կոտրել է ոստիկանական մի քանի բաժանմունքների և քաղաքային իշխանությունների կայքերը:

Հետաքննությամբ հաստատվել է, որ Բորելը կոտրել է Սիրակյուս քաղաքի ոստիկանության վեբ կայքը, նաև՝ Լոս Անջելեսի կինոլոգիական ծառայության և Սփրինգֆիլդ քաղաքի քաղաքապետարանի վեբ կայքերը: Արդյունքում այդ կայքերը մի քանի ամիս կաթվածահար վիճակում էին:

Բորելը, ով դատախազության տվյալներով՝ Anonymus ցանցահենային խմբի անդամ է, խոստովանել է իր մեղքը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել