Cosmo.am-ը գրում է.
Մենք պետք է հստակ իմանանք տղամարդկանց ներկայությամբ այն ՉԻ կարելի գործողությունների մասին, որոնքմեր հարաբերություններն ավելի անկեղծ դարձնելու փոխարեն թուլացնում են: Առանց րոպե հետաձգելու այս թեմայով հրավիրում ենք արտահերթ խորհրդակցության:
Անդրադարձը Գայանե Ասրյանի
Համատեղ կյանք չի նշանակում չմտածված արարքներ: Ընդհակառակը, հարաբերությունների գիտակներըխորհուրդ են տալիս համատեղ կյանքում ավելի ուշադիր լինել սեփական արարքների նկատմամբ:
Հարդարիր մազերդ նրա աչքից հեռու...
Նրան երբեք պետք չէ ներքաշել մազահարդարման «ապոկալիպսիսի» մեջ: Առավել ևս, տղամարդկանցբացարձակ հետաքրքիր չէ հետևել, թե ինչպես ես զգուշորեն փաթաթում մազերդ բիգուդիներով: Հիշի՛ր, նրանք սիրում են քո գեղեցկության վերջնական արդյունքը, իսկ քո բիգուդիներն ու մազակալները նրանց բացարձակ հետաքրքիր չեն: Ու եթե անգամ պատահաբար նա փողոցում մասնակցի սոցհարցման, շատ հնարավոր է, որ չհիշի, թե ինչով են կանայք ստանում գեղեցիկ խոպոպներ։
Շպարվե՞լ նրա ներկայությամբ…հը՜մմ։
Մեզ ընդամենը 10-15 րոպե է անհրաժեշտ շպարվելու համար: Կարծեմ եմ՝ այդ ընթացքում չենք հասցնի կարոտել նրանց: Նրանց մեր շպարի գործընթացին մասնակից դարձնելը նույն է, ինչ կտավի վրա նկարելիս հետևել նկարչի վրձնահարվածներին: Այնպես որ, թողնենք մեր սիրելիներին հմայլվել մեր շպարի վերջնական արդյունքով.երբեմն մենք այդքան էլ վարժ չենք դիմահարդարման որոշ պահերի: Կարծում եմ՝ ամբողջ հմայքը կանհետանա, եթե նա տեսնի, թե ինչպես ես իր ներկայությունից հուզված՝ դողալով հարդարում թարթիչներդ:
Իսկ մազահանվե՞լ… Ո´Չ ու Ո´Չ
Լա´վ, եկեք մի քիչ էլ տրամաբանորեն վերլուծենք իրավիճակը: Ինչքանով կարող է էսթետիկ լինել տղամարդու համար թեկուզ կիսաբաց դռնից կամ գոնե դռան մյուս կողմից լսել մազահանման սարքի ձայնը, առավել ևս հետևել այդ գործողությանը: Հավաստիացնում ենք՝ երբե´ք: Այնպես որ մի՛ մոռացիր պահպանել այս գործողության գաղտնիությունը: Չէ՞ որ նա քեզ, անգամ համատեղ կյանքում, դեռևս շարունակում է պատկերացնել կենցաղից դուրս՝ հրեշտակային:
Զգեստափոխվելիս ևս պետք է սահմաններ ունենալ…
Պատրաստվում եք երեկույթի. դու օգնում ես նրան հագուստի ընտրության հարցում: Հիշի՛ր, նրանք այդքան էլ սիրահոժար չեն մեզ օգնելու հարցում: Գուցե խնդրես նրան հյուրասենյակի թափթփված իրերը կարգի բերել և այդ ընթացքում կողքի սենյակից դուրս գալով՝ մի լավ ֆուրոր անես: «Ա՜յ քեզ հետաքրքիր և չարաճճի կին,– կմտածի նա։ – Ինչպե՞ս հասցրեց այս մի քանի րոպեում նման սքանչելի տեսք ունենալ»:
Սակայն սա չի նշանակում, որ առավոտյան նրան պետք է քնից հանես, հյուրասենյակ ուղարկես, պարզապես պետք է որոշակի նրբություններ հաշվի առնես: Օրինակ՝ կարող ես նրա ներկայությամբ զգեստ կրել, բայց ա´յներքնազգեստի հարցում՝ զգույշ եղիր: Թող նա երևակայի, թե ինչ նրբությամբ և գրավչությամբ ես այն կրել:
Լվացքը պարանին մի՛ կախիր նրա ներկայությամբ
Իմ հարևանուհին իր գործում հաջողակ և ընտանիքում երջանիկ կին է: Տղամարդու ներկայությամբ երբեք լվացքը պարանին չի կախում, իսկ արդուկն անում է միայն այն ժամանակ, երբ ամուսինը տնից բացակայում է: Բացատրում է. «Գոնե ինչ որ տեղ նրա աչքից պետք է հեռու լինես, սանհանգույցը միայն բավարար չէ» (ծիծաղում է):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ