Tert.am-ը գրում է.

Աբխազիայի քննիչները Սուխումում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դմիտրի Վիշերնևի  սպանության նոր վարկած են առաջ քաշել։ Այդ մասին տեղեկացնում է Известия-ն։

Համաձայն վարկածներից մեկի՝ Վիշերնևին կարող էին սպանել դեսպանատան կառուցման վերաբերյալ խոշոր պայմանագրի պատճառով, որի համար ռուսական բյուջեից 35 մլն դոլար է հատկացվել։

Պարբերականը նշում է, որ Աբխազիայում ռուսական դեսպանատունը չի մեկնաբանել այդ տեղեկությունը։

Համաձայն այլ վարկածի՝ դիվանագետին կարող էին սպանել նաև այն պատճառով, որ նա զբաղվել է ռուս ձեռնարկատեր Սերգեյ Կլեմանտովիչի ոչ պաշտոնական որոնումներով, որն անհետացել էր 2012թ.-ին՝ չբացահայտված հանգամանքներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել