Իսրայելը վաղ թե ուշ դատարանի առջեւ կկանգնի Հաագայի դատարանի առջև՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչը՝ մեկնաբանելով տեղի մի խումբ քաղաքացիների նախաձեռնությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴհայց ներկայացնելու վերաբերյալ։

«Իսրայելը վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի, քանի որ նա սպանում է երեխաներին ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Սրա համար նա անպայման պատասխանատվության է ենթարկվելու։ Եթե այսօր նրանք չկարողանան դա անել, հանցագործները դեռ տարիներ անց կհայտնվեն ՄՔԴ-ի մեղադրյալների աթոռին»,- ասել է նախարարը Milliyet թերթին:

Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների անկարողության վրա՝ լուծելու այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին Իսրայելի ու Պաղեստինի հակամարտությունն է։ «Ցավոք, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը մեզ թույլ չեն տալիս լուծել այս հարցը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ անդամի վետոն թույլ է տալիս մերժել հրադադարի և մարդասիրական օգնության տրամադրման նախաձեռնությունները։ Գոյություն ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույց, որը պետք է ապացույցներ հավաքի [Իսրայելի կողմից կատարված հանցագործությունների մասին] և փոխանցի դրանք ՄՔԴ-ին»,- նշել է Թունչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել