Թերթի խմբագիրն իր առաջնորդողում գրում է. 


«Մեր երկրի և աշխարհի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենք սովորաբար քաղաքականությունը, ինչպես նաև կյանքն՝ ընդհանրապես, պատկերացնում ենք որպես խաղ զրոյական գումարելիով ։ Ինչպես սպորտում. մի թիմը մյուսին հաղթել է 3:0, մյուսը, բնականաբար, պարտվել է 0:3՝ դրանք իրար գումարելով ստանում ենք բացարձակ զրո։ Կարող եմ բերել այլ օրինակներ, որոնք, որպես կանոն, իրական կյանքում չեն հանդիպում և չեն հանդիպելու։ Ենթադրենք, ամուսինները բաժանվում են. մեկը ստանում է երեխաներին, տունը, մեքենան և բոլոր խնայողությունները, մյուսը հայտնվում է փողոցում՝ բոմժի կարգավիմակով։ Կամ՝ մենք հաղթում ենք Աղրբեջանին, գրավում ենբ Բաքուն, որտեղ Ալիևը ստորագրում է կապիտուլյացիայի ակտը, ըստ որի՝ Ղարաբաղը ղառնում է Հայաստանի մասը։ Կամ՝ հակառակը Երևանամ։ Մեկ այլ օրինակ, ընդդիմությունը գալիս է իշխանության, որի ներկայացուցիչներին կախում է բոլոր հնարավոր ծառերին։ Հակառակը՝ բոլոր ընդդիմաղիրները հայտնվում են բանտում, և իշխանությանն իր համար քեֆ է անում։ Վերջին օրինակը, կառավարությունը որոշում է ընղունամ կենսաթոշակ չբաժանել և ամբողշ բյուջեն ծախսել արտադրության վրա։ Հակառակը՝ ամբողջ բյուջեն ծախսում է կենսաթոշակների վրա։ Բոլոր այդ խաղերում ի հայտ են գալիս 100 տոկոսանոց հաղթողներ և 100 տոկոսանոց պարտվողներ։

Բայց նման խաղ հնարավոր է միայն սպորտում։ Հասարակական կյանքում՝ սկսած կենցաղային, վերջացրած միջազգային հարաբերություններով, դա բացառված է։  

Շարունակությունը քիչ անց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել