«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Ըստ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։