Շու՛ռ եկեք:
Դուք ձեզ այնպես եք տարանջատում իշխանություններից, ասես թե նրանց հետ ոչ մի կապ չունեք, անգամ գենետիկորեն:
Ասես նրանք եկել են ուրիշ տեղից, ասես հայ չեն ձեր նման ու մեր ժողովրդից չեն:
Եթե նայեք մեր իշխանավորների կենսագրականները, ապա կտեսնեք, որ նրանց ճնշող մեծամասնությունը գյուղացու, բանվորի, առավելագույնը ուսուցչի կամ սովետական միջին ծառայողի երեխաներ են:
Այսինքն` նրանք ժողովրդի ծոցից ելած երեխաներ են:
Այսինքն` հենց ժողովրդի ծոցն է մեղավոր, որ նման ղալմազ իշխանություններ ունենք:
Այսինքն` եթե ուզում ենք ա՛յլ իշխանություն ունենալ, ապա պիտի ժողովրդի ծոցը փոխենք:
Թե կարող եք, դա՛ արեք, թե չէ ընկել եք՝ Բաղրամյան քսանվե՜՜ց, Բաղրամյան քսանվե՜՜ց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել