1in.am-ը գրում է.
Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը կալանքի տակ է թողել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով մեղադրվում է Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում, որի հետևանքով զոհվել է 18 մարդ:
«Դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը՝ իմ պաշտպանյալի կալանքի ժամկետը մինչև դեկտեմբերի 14-ը երկարացնելու վերաբերյալ»,- ITAR-TASS գործակալությանն ասել է Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան, նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում:
Նախօրեին Հարությունյանն ընդունել է իր մեղքը և ասել, որ անկեղծորեն ցավում է տեղի ունեցածի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wrussia_213952.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել