Ինչպես պարզվում է՝ գրագիտություն պետք չէ, կարող են գրել տառասխալներով: Մտքերը կուռ կամ հոդաբաշխված շարադրել էլ պետք չէ: Պետք չէ լինել իրադարձությունների վայրում... Կարևորն այն է, որ հավատարմագրվում են Ազգային ժողովում և կառավարությունում, նախարարների և պատգամավորների երեսներն են տեսնում, ժամանակ առ ժամանակ քծնում են իշխանություններին, Նոր տարուն և Մարտի 8-ին նվերներ են ստանում, պաշտոնատար անձանց հետ գնում են մարզեր... Դե, հարևաններն էլ տելեվիզորով-բանով տեսնում են սրանց ու ասում, թե՝ տեսեք-տեսեք, այսինչի աղջիկը կամ տղան լրագրող է, իշխանավորների հետ է նստում - վեր կենում... Հերն էլ անիծած, թե սրանց մեծ մասը անգամ լուր գրել չգիտի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել