1in.am-ը գրում է.

Excelsior.com.ua կայքը ներկայացնում է այն հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս կանայք տղամադկանց հետ հարաբերություններում:

Կանայք պետք է հիշեն, որ պետք չէ զուգընկերոջը սիրել մայրական սիրով, պետք չէ նրա հետ երեխայի պես վարվել: Իհարկե, ցանկացած տղամարդու պետք է քնքշանք, հոգատարություն, սակայն դա չի նշանակում, որ պետք է մայրական վերաբերմունք ցուցաբերել սիրելիի նկատմամբ:

Ցանկացած հասուն տղամարդ հասկանում է, որ եթե կինն իրեն երկրորդական տեղ է հատկացնում, ապա ինքը պետք է դադարի ապրել ըստ իր ցանկությունների: Առաջին տեղում կանայք պետք է դասեն իրենց, այդ դեպքում նրանց կողքին կլինի այն տղամարդը, որը կսիրի և կգնահատի։ 

Ապագան այն ժամանակն է, երբ դուք կարող եք երջանիկ ապրել, սակայն պետք չէ մոռանալ, որ միայն ներկան է ձևավորում ձեր ճակատագիրը: Եթե ձեր կողքին գտնվում է տղամարդ, որը հաջողության հասնելու պոտենցիալ ունի, դա մի բան է: Իսկ ինչ կլինի եթե նա չօգտվի այդ հնարավորություններից՝ ապագան կլինի այնպիսին,ինչպիսին ներկան է: Այսպիսով, պետք չէ հիանալ նրա պոտենցիալ հաջողություններով:

Տղամարդուն պետք չէ ցույց տալ ձեր ուժեղ կողմերը: Կինը, մտավախություն ունենալով, որ կարող է վախեցնել տղամարդուն իր հնարավորություններով, «հիմար» է ձևանում, սակայն ոչ մի նորմալ տղամարդ չի ամուսնանա նման կնոջ հետ: Տղամարդը չի կարող հասցնել ամեն տեղ, ինչը նշանակում է, որ իրեն պետք է խելացի զուգընկերուհի: Այդ պատճառով մի թաքցրեք ձեր հնարավորությունները:

Սխալ է նաև անխոս տղամարդուն հպատակվելը: Եթե դուք այս հնարքը գործի դնեք սեքսուալ խաղերում, դա կգրգռի ձեր զուգընկերոջը, սակայն իրական կյանում պետք է լինել անձ, որին նա կհարգի, միայն այդ դեպքում նա կկարողանա սիրել ձեզ:

Մի՛ պահեք ձեզ փոքրիկ աղջկա նման՝ ձեր ուզածին հասնելու համար: Եղե՛ք իմաստուն և մեծահասակ, այդ դեպքում ձեր կողքին կլինի պատասխանատու և հարգալից տղամարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել