2020 թ. 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Կրեմլը Ռուսաստանի մտահոգ հանրությանը փորձում էր հանգստացնել այն հանգամանքով, որ իրենց զորքերը հիմա արդեն նաև Արցախում են։ Սակայն պատերազմից ընդամենը երեք տարի անց ռուս խաղաղապահներն Արցախում այլևս ոչինչ չունեն անելու։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ մոտ ապագայում կհոգա նրանց հեռանալու մասին։
Նույն սպառնալիքները Ռուսաստանի համար առկա են նաև Հայաստանում։ ՀՀ իշխանություններն արդեն բաց են խոսում ռուսական ռազմաբազայի օգտակար լինել-չլինելու մասին։ Սպասելի է, որ Արևմուտքի հովանավորությամբ ընթացող հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վաղ թե ուշ հասցվելու է այն կետին, որից հետո Երևանը պարզապես կպահանջի, որպեսզի ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից։
Մոսկվան այս զարգացումներին էլ է կողմնակի դիտորդի հայացքով հետևում՝ երևի թե հուսալով, որ ծայրահեղ վատ իրավիճակի պարագայում կկարողանան ուժի միջոցով փրկել դրությունը։ Սակայն փաստը մնում է փաստ՝ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում, Ռուսաստանը վաղուց է կորցրել իր նախկին ազդեցությունը։ Բնականաբար՝ նաև հարգանքը։ Որքան էլ Լավրովը հայտարարի, որ Եվրամիությունը ձախողելու է Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու իր ծրագրերը, միևնույն է՝ մինչ այս պահը Բրյուսելին դա հաջողվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid02zFttfPd7r6tARmWEjixtZdpxrMZUCj9ibeda1N5TtTcqzpeAGrURp3CLbcm2nqBNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել