Մեր հայրենակից արցախցի Վագիֆ Խաչատրյանն Արցախի հոգին է:
Վագիֆ Խաչատրյանն այսօր կանգնած էր թշնամու առաջ մեն-մենակ, առանց որևէ օգնության և ինքնուրույն փորձում էր պաշտպանել իրեն:
Վագիֆ Խաչատրյանի դատավարության տեսագրությունը սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախում տեղի ունեցածի փաստավավերագրական ֆիլմն էր: Այդ օրերին արցախը Վագիֆի նման լրիվ միայնակ կանգնած էր թշնամուն դեմ դիմաց ու պաշտպանվում էր բացարձակ ինքնուրույն:
Վագիֆը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Մենք ունենք առավելագույնը հենց 15 տարի Արցախն ամեն գնով վերադարձնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/pfbid02WrZHE5rAZxgCacPTThyRWN3Y2ihE3h5ncYbnvswdWC3vkE97jLNetz2Zd9U5gxWZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել