Քանի որ շատ են հարցնում, թե ինչու Տաթևիկի նկատմամբ կիրառված տնային կալանքը պետք է կիրառվի նոյեմբերի 21-ից՝ անհրաժեշտ եմ համարում որոշ պարզաբանումներ կատարել։
Այդ ժամկետը (նոյեմբերի 21) պարտադիր ժամկետ չէ։ Այն առավելագույն ժամկետն է, որի ընթացքում Տաթևիկը կարող է մնալ քրեակատարողական հիմնարկում։
Այս հանգամանքը պայմանավորաված է նրանով, որ դատարանն այսօր տնային կալանք կիրառելիս դրա սկզբի ժամկետ է սահմաներ՝ «Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման համար անհրաժեշտ գործողություններն իրավասու մարմնի կողմից կատարվելու պահից»։
Դատարանը միաժամանակ տնային կալանքի պայման է կիրառել այլ անձանց հետ հաղորդակցության արգելքը։ Ուստի այս առումով անհրաժեշտություն կա որոշակի իրավական պրոցեսների։ Հետևաբար մինչև այս պայմաններն ապահովված չլինեն Տաթևը չի կարող ազատվել քրեակատարողական հիմնարկից։
Իսկ նոյեմբերի 21–ն այն ժամկետն է, որը երկամսյա կալանքի որոշմամբ սահմանվել է։ Այսինքն՝ նշածս պայմանների ապահովման համար գործողությունները չեն կարող տևել ավելին, քան մինչև նոյեմբերի 21-ը։
Առավոտվանից կսկսենք ՀՀ պրոբացիայի և քննչական կոմիտեի հետ աշխատանքները, որպեսզի հնարավորինս շուտ Տաթևին տանենք տուն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/pfbid02KG9hJFwnbZnnhBZiabiaA8bPPA9JzjxCxEtcpNEM4M1EpUnCzByaUodr3PeQE2XAl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել