Emedia.am-ը գրում է.

Սիրիայի այսպես կոչվող, «Ազատ բանակի» հրամանատարությունը մերժել է Ռուսաստանի նախաձեռնությունը միջազգային հսկողության տակ հանձնել Սիրիայի տարածքում գտնվող քիմիական զենքների պահեստները։

Այդ մասին փոխանցում է Agence France Presse գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հատուկ աշխատանքային խումբը տևական ժամանակ ուսումնասիրում էր օգոստոսին Դամասկոսի հարևանությամբ քիմիական զենքի օգտագործման փաստը։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես էին գալիք մեղադրանքով, որ քիմիական զենքի օգտագործման պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի իշխանությունների վրա։ Իր հերթին Ասադի ռեժիմն ուղղակի անտրամաբանական է համարում այդ պնդումը՝ ընդգծելով, որ օգտագործման հետևանքով ոչ միայն հիմնականում տուժել են պարզապես քաղաքացիական անձինք, այլև Սիրիայի կառավարական զորքերի մի շարք զինվորականներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել