Իսրայելի ՊԲ-ի խոսնակ Ավիչայ Ադրին խոսել է Գազայի հատվածի շրջափակման հետ կապված իրավիճակի մասին։
Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե քաղաքական մակարդակով համաձայնություն լինի տարածաշրջանային և միջազգային կողմերի հետ օգնության տրամադրման վերաբերյալ, մենք կկիրառենք այդ հրահանգները:
Ներկայումս զինված ուժերին հրամայված է իրականացնել Գազայի հատվածի ամբողջական շրջափակում, և այդ դրույթը կիրառվում է ցամաքում»,-ասել է Ադրին։
Իսրայելի բանակի խոսնակը նաև ընդգծել է, որ Իսրայելը ներկայումս իրականացնում է Գազայի հատվածի ամբողջական և համապարփակ շրջափակում՝ հավելելով, որ «իսրայելական տարածքից ոչինչ չի գալիս» դեպի պաղեստինյան անկլավ՝ ներառյալ ջուրը, էլեկտրականությունը և դեղորայքը։
Հիշեցնենք, որ «Ռաֆահ» անցակետը բացվելուց և 20 բեռնատար հատելուց հետո, անցակետը նորից փակվել էր: