Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում Իսրայեի դեսպանատան մոտակայքում լույս շաբաթ գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Phileleftheros թերթին, միջադեպի հետևանքով վնասներ չեն պատճառվել, տուժածներ չկան։

Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները դեսպանատնից մոտ 30 մետր հեռավորության վնա հայտնաբերել են ոչ մեծ մետաղյա առարկա, որը պարունակել է փոքր քանակությամբ պայթյունավտանգ նյութ։

Պայթյունը որոտացել է ժամը 01։37-ին։ Միջադեպին առնչություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 17-21 տարեկան չորս երիտասարդ։ Նրանց մեքենայում հայտնաբերվել է երկու դանակ ու մուրճ, ինչի հետևանով ավտոմեքենայի 21-ամյա տերը ձերբակալվել է։

Դեպքի առնչությամբ անցկացվում է հետաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել