24news.am-ը գրում է․

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և կարգավորման հնարավոր հեռանկարները։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է ԼՂ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև լեզվական և մշակութային իրավունքները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր տարածաշրջանում խաղաղության պատմական բացառիկ հնարավորություն է ստեղծվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել