Դատավոր Արթուր Էնգորոնը, ով նախագահում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խարդախության գործով դատավարությունը, սպառնացել է նախկին նախագահին կալանքի տակ վերցնել դատաիրավական ընթացակարգային հրամանը խախտելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին՝ NBC News-ին հղումով։ 

«Նյու Յորքում Դոնալդ Թրամփի՝ 250 միլիոն դոլար արժողությամբ խարդախության գործով դատավարությունը նախագահող դատավորն հարց է բարձրացրել նախկին նախագահի բանտարկության հնարավորության առթիվ, քանի որ Թրամփը չի կատարել հրամանը, որով պահանջվում էր ջնջել դատարանի աշխատակցին վերաբերող սոցցանցային նրա գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էնգորոնն ասել է, որ Թրամփը կեղծ և նվաստացուցիչ գրառում» է հրապարակել դատավորի աշխատակցի մասին սոցիալական ցանցերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել