Armsport.am-ը գրում է.

Այս րոպեներին ընթանում է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի «Ալ-Թաավուն»-«Ալ-Իթիհադ» հանդիպումը։ Այս պահին հաշիվը հավասար է՝ 1:1։ Ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը։

Առաջին գոլը խփվել է 22-րդ րոպեին, երբ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման բացել է խաղի հաշիվը և առաջ է մղել «Ալ Իթիհադին»։ Ընդամենը չորս րոպե անց Բենզեման գրավել է սեփական դարպասն ու հաշիվը հավասարվել է։

Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Ալ-Թաավունը» Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ ինը խաղից հետո վաստակելով 22 միավոր: «Ալ-Իթիհադը» հինգերորդ տեղում է, Նունո Էսպիրիտո Սանտուի թիմն ունի 19 միավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել