Azatutyun.am-ը գրում է․
Ֆիզիկական ներգործության հիմնավոր կասկածով 4 անձ Է ձերբակալվել, հաղորդում է «Ազատությունը»։
 
Երևանում ԼՂ ներկայացուցչության շենքի դիմացից նրանք տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
 
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Արցախի ներկայացուցչության շենքի առջև ցուցարարները ծեծի են ենթարկել, քաշքշել, հայհոյել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել