Մինչ Նիկոլը Կառավարության նիստում փորձում է տպավորություն ստեղծել, թե քնում-արթնանում է տեղահանված արցախցիների մասին մտորումներով, նրանց խնդիրներին լուծում գտնելու վերաբերյալ խոկումներով, այս օրերին բավական պասիվ վարք է սկսել դրսևորել Հակոբյան Աննան, որը, ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս Ուկրաինայում իր սերն ու հոգատարությունն էր փորձել փոխանցել պատերազմից տուժած տեղացիներին՝ հարված հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին:

Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Աննան արցախցիների խնդիրներով չի մտահոգվում, ինչո՞ւ նա չի գնում ու չի հանդիպում Հայաստան բռնագաղթած արցախցի կանանց ու աղջիկներին, ինչո՞ւ ոչ մի քնքշանք չի դրսևորում թուրքի յաթաղանից մազապուրծ եղած իր հայրենակիցների նկատմամբ, երեսը չի՞ բռնում, թե՞ կանացի քնքշանքն Աննան միայն Սյամոյի համար է «զակատ արել»՝ թքած ունենալով արցախցիների ողբերգության վրա:

Սա խայտառակ վերաբերմունք է արցախցիների հանդեպ, որ լավագույնս ցույց է տալիս, թե ում, ինչ կարգի մարդկանց ձեռքին է հայտնվել այսօր Հայաստանում իշխանությունը: Վստահ եղեք, որ եթե փախստականներն արցախցի չլինեին, Աննան անպայմանորեն իրեն այլ կեպ կդրսևորեր՝ առավել հոգատար, առավել մարդասիրաբար ու չէր խորշի այդ ֆոնին մի երկու սելֆի անել՝ «տրաքացնելու» չուզողներին:

Գիտեք՝ինչո՞ւ է իրեն այսկերպ պահում: Երեսը չի բռնում արցախցիների աչքերի մեջ նայել.գիտի՝ «պոզավոր» ամուսնյակի պատճառով են մարդիկ փախստական դարձել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել