
Հարց՝ արդյոք խանումյան Հայկի՝ Սյամոյի «առանձնաշնորհյալ» լինելու մասին լոլոները հենց այնպե՞ս են հանրությանը որպես իրականություն մատուցվում, Սյամոն բացառապես սեփական ինքնասիրության շոյման խնդի՞ր է լուծում, թե՞ հեռահար ծրագրեր ունի Հայաստանում, որոնց իրականացման համար Խանումյան Հայկի «հռետորական տաղանդն է» օգտագործում:
Թերևս խելքին մոտ է երկրորդ տարբերակը, ուղղակի մնում է հասկաալ, թե որն է Սյամոյի ունեցած ակնկալքների շրջանակը: Նախ ֆիքսենք, որ Արցախ է՛լ չկա, ինչը նշանակում է,որ Արցախում ինչ-որ պաշտոն զբաղեցնելու թեման փակ է: Մնում է Հայաստանում մի բանի տեր դառնալու տարբերակը: Բացառված չէ, որ Սյամոն ցանկաում է հետին թվով դառնալ Արցախի «նախագահ»՝ նկատի ունենալով, որ խոսվում է այն մասին, որ Արցախի աշխարհագրական սահմաններից դուրս նույնպես կարող է՝ Արցախի Հանրապետություն գոյություն ունենալ, և պարտադիր չէ դե ֆակտո առկա իրողությունները դե յուրե ամրագրել: Ահա այստեղ է,որ Սյամոն գուցե իր համար նոր շանս է տեսել ու փորձում է արցախցիների լիդեր հռչակվել:
Մյուս կողմից՝ շատ հավանական է, որ նա աչք է տնկել ասենք ԳՇ պետի աթոռի վրա: Առաջին հայացքից դժվար պատկերացնելի բան է թվում Սյամոյին այդ պաշտոնում տեսնելը, բայց պետք չէ մոռանալ,որ նույնիսկ ամենահամարձակ ֆանտազիաներն իրականություն են դառնում, երբ Աննան սկսում է սիրել մարդամեկի թրաշած բեղերը:
Սյունիքը թուրքերին հանձնելու թեմա կա դեռ, ու բացառված չէ, որ Սյամոյի ծառայություններից ոմանք օգտվեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել