Hraparak.am-ը գրում է.

«Շատերն ասում են, թե Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով։ Սակայն այս հարցում ուզում եմ այստեղից ընգծել իմ համուզմունքի մասին։ Հայաստանը վերջին տարիներին իրեն բաժին հասած անխուսափելի փորձություններից պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում։


«Այս մասին են վկայում մասնավորապես 2020-2021 թթ․ իրադարձությունները։ 44-օրյա պատերազմի ավարտին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձևավորված ինստիտուտները ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ չխախտելով ժողովրդավարության որևէ սկզբունք։ Խոսքի ազատությունն անգամ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում չի սահմանափակվել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել