Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան հայտնել է մեր երկրում իր ծառայությունն ավարտելու և այստեղից հեռանալու մասին: Հատկանշական է, որ հրաժեշտի գրառմանը նա կցել է Արարատի լուսանկարները՝ արված ինքնաթիռից:

«Շուրջ 3 տարվա ծառայությունից հետո ես այսօր վերջնականապես հեռացա Հայաստանից։ Ինքնաթիռի պատուհանից Արարատին նայելիս՝ մտածում եմ՝ ամեն ինչ արել եմ չափազանց դժվար ժամանակներում Արգենտինան ներկայացնելու համար։ Մաղթում եմ ամենալավը քաջ և տոկուն հայ ժողովրդին։ Իմ սիրտը միշտ կմնա ձեզ հետ»,- X սոցկայքի միկրոբլոգում գրել է Վերգարան:  
 Нет описания.Нет описания.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել