24news.am-ը գրում է.

Սույնով, 2003 թվականից «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ 2012 թվականից՝ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ (համագումարի կողմից ընտրված) ՆՈՐԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՍ, վայր եմ դնում Կուսակցության քաղաքական խորհրդի անդամի լիազորություններս և դադարեցնում եմ անդամակցությունս նշված կուսակցությանը:

Պատճառը՝  օրենքների կատարման և ներկուսակցական ժողովրդավարության հետ կապված մի շարք հարցերում Կուսակցության ղեկավարության ու իմ միջև վաղուց ի վեր առկա և չլուծված էական տարաձայնություններն են:

Ն. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել