keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Անվտանգություն ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք․ Փաշինյան

visibility 626 commentմեկնաբանել

News.am-ը գրում է.

«Նույնիսկ այն կետերում, որ թվում է, թե զենքի, բանակի մարտունակության, ժամանակից լինելու խնդիր չկա, մի օր արթնանում ենք և տեսնում, որ շատ մեծ խնդրի առաջ են կանգնել այդ երկրները։ Այնպես որ անվտանգություն ասելով ճիշտ չենք ասում, որ հասկանում ենք միայն զենք։ Զենքը շատ կարևոր է, բայց անվտանգության ամենակարևոր բաղադրիչն այն է, որ կարողանում ես ստեղծել մի վիճակ, որ զենք օգտագործելու անհրաժեշտություն չլինի, որովհետև երբ զենքը օգտագործվեց, իսկ ովքե՞ր են լինելու քո հակառակորդների դաշնակիցները։ Կարող է՝ դու քո հնարավորություններից հարյուր անգամ ավելի զենք ու զինամթերք ունենաս, բայց աշխարհի այնպիսի երկրներ սկսեն հարձակվել քո վրա, որ ոչ մի բան չօգնի։ Այսինքն շղթայի մեջ պետք է նայենք»,- ասաց նա։

Փաշինյանի կարծիքով Գրանադայի հայտարարությունը չի չեզոքացնում ռազմական սպառնալիքը, բայց այդ չեզոքացման նժարին մի կշռաքար է․ ոչ ամենածանր կշռաքարը, բայց ոչ էլ ամենաթեթևը։

Ժամանակակից աշխարհում անվտանգությունը մեկ կոմպոնենտից բաղկացած չէ։ Եվ դա մենք տեսնում ենք ամենատարբեր կետերում։  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռազմական սպառնալիքը չի մեծանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները և զենքի վաճառքի հետ առաջացած խնդիրները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել