1in.am-ը գրում է.

Մարդկանց արագ սննդի իրական «դեմքը» ցույց տալու համար լուսանկարիչ Ջոն Ֆայնշթայնը որոշել է սքաներ օգտագործել: Հաճախ, համբուրգերի մասին մտածելով, մենք պատկերացնում ենք ոչ թե բուտերբրոդը, այլ գովազդային պաստառի գեղեցիկ նկարը: Իրականում սնունդն այդքան գայթակղիչ տեսք չի ունենում:

Ջոնի աշխատանքներում արագ սնունդն այնպես է ներկայացված, ինչպիսին այն իրականում է: Կիսապատրաստված կոտլետները, փչացած բանջարեղենները և այլ «ախորժելի» մանրամասները պետք է մարդկանց ցույց տան արագ սննդի իրական «դեմքը»: Յուրաքանչյուր նկարի կողքին լուսանկարիչը պատկերում է ճարպի քանակը: Հույս ունենանք, որ դա ինչ-որ մեկին կօգնի փոխել վերաբերմունքը սննդակարգի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել