Lurer.com-ը գրում է.

Նյու - Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին (Chris Christie) ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս դուրս գրել անչափահասների համար այնպիսի դեղատոմսեր, որոնք պարունակում են բժշկական մարիխուանա. հայտնում է CNN-ը:

Օրենսդիրների կարծիքով` այս նախաձեռնությունը թույլ կտա լայնացնել դեղամիջոցները և ծանր հիվանդությունների բուժման մեթոդները:

«Ես ուրախ եմ, որ օրենսդիրները հաշվի են առել իմ խորհուրդները: Դա կօգնի հիվանդ երեխաներին ստանալ անհրաժեշտ բուժում»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել