Armsport.am-ը գրում է.
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ ութամյա դադարից հետո IBA օրացույցում պաշտոնապես գրանցվել է աշխարհի պատանեկան առաջնությունը:
2023թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը կայանալիք մրցաշարը նախատեսված է անցկացնել Երևանում: Հայաստանը կհյուրընկալի 15-16 տարեկան բռնցքամարտիկներին:
Պատանիների վերջին մրցումները անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, իսկ աղջիկներինը` չինական Թայբեյում։ Այս անգամ համատեղ միջոցառումը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքի աշխարհի տարբեր երկրների պատվիրակներին: Մարզիկները կմրցեն 13-ական քաշային կարգերում:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը այդ առթիվ ասել է, որ շատ անվանի բռմցքամարտիկներ իրենց մարզական կենսագրությունը սկսել են պատանեկան ռինգից:
Կրեմլյովը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել, որ միջոցառումը կկազմակերպվի բարձր մակարդակով: