Operativ.am-ը գրում է
Պարզվում է աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր չեն ցանկանում բաժանվել իրենց երկրորդ կեսերից անգամ մահից հետո:
Օրինակ Արիզոնա նահանգում մի շատ տարօրինակ դեպք է գրանցվել: Կնոջ մահից հետո պարոն Գրինը հայտարարել է, որ չի կարող և չի ցանկանում ապրել առանց կնոջ: Նա որոշել է, որ կնոջն ամեն օր տեսնելու է տանը, ոչ թե գերեզմանոցում: Կինն ուներ լավ հումորի զգացում, ուստի Գրինը ենթադրել է, որ կինը համաձայն կլիներ իր որոշման հետ և…պատվիրել ապակե հերմետիկ դագաղ: Նա այնտեղ է դրել կնոջ մասունքները և հատուկ նյութեր, որոնք կպահպանեին մարմինը քայքայումից:
Ամենատարօրինակն այն է, որ տղամարդը կնոջ ապակե գերեզմանից պատրաստել է սեղան: Կինը մշտապես իր աչքի առաջ է, իսկ նա երջանիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել