Մի մարդ, ով արդեն ապրել էր իր կյանքի մեծ մասը, հայտվնում է Աստծո մոտ: Աստծուն նա խնդրում է ցույց տալ իր կյանքի անցած ճանապարհը, և ասել, թե ինչպես է ապրել ինքը: Աստված համաձայնում է: Ցույց է տալիս այդ մարդուն մի ծովափ, ծովափին՝ մանր ավազ, իսկ ավազի վրա՝ կողք կողքի քայլող երկու մարդկանց ոտնահետքեր, և ասում է նրան. - Ահա քո անցած ճանապարհը քո լավ օրերին: - Բայց այստեղ 2 մարդու ոտնահետքեր կան,- զարմանում է մարդը: - Մեկը դու ես, մյուսը՝ ես... Մարդն ուրախանում է. ուրեմն այդքան լավ էր ապրել: - Իսկ վատ օրե՞րս... Աստված կրկին ցույց է տալիս նույն ծովափը, որի վրա այս անգամ մի հոգու ոտնահետքեր կային միայն: Մարդը զարմանում է. - Ուրեմն դու ինձ մենակ ես թողել նեղ օրերիս, որ կողքիցս չես քայլել: Ինչու՞: - Ո՞վ է քեզ նման բան ասում: - Ոչ ոք, Աստվա՛ծ, ես եմ տեսնում, ավազի վրա միայն իմ ոտնահետքերն են... -Բոլորովին,-պատասխանում է Աստված,- դրանք իմն են, ոչ թե քոնը... Մարդը զարմանում է. -Իսկ.... -Իսկ ես քո նեղ օրերին քեզ գրկած եմ տարել առաջ,- լինում է պատասխանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել