1in.am-ը գրում է.

Սիրիայի քիմիական զինաթափումը բարդ, երկար ժամանակահատվածի համար նախատեսված խնդիր է, այն կպահանջի նաև, որպեսզի արաբական հանրապետությունում տեղակայվեն տասնյակ հազարավոր զինծառայողներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով բրիտանացի փորձագետների գնահատականները:

Մասնագետների կարծիքով՝ Սիրիայի քիմիական զենքի վերահսկողությունը միջազգային դիտորդներին հանձնելու ծրագիրը կպահանջի, որպեսզի երկիրը համագործակցի, իսկ հակամարտության մեկնարկից ի վեր հանրապետությունում նման բան չի նկատվել: Միևնույն ժամանակ, նշվում է, որ կարող են տարիներ պահանջվել Սիրիայում քիմիական զենքի զորանոցները գտնելու, ստուգելու և ոչնչացնելու համար:

Քիմիական զենքի հարցերով նախկին տեսուչները նշել են, որ խնդրի իրագործման ընթացքում կառաջանան քաղաքական, լոգիստիկ աննախադեպ մարտահրավերներ:

Մասնագետները միևնույն ժամանակ նշում են, որ գործընթացը թափ է հավաքում, և սկզբի համար անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ Սիրիայից, թե որտեղ են գտնվում զորանոցները, մշակել անվտանգության ապահովման սկզբունքային մեխանիզմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել