Ֆուտբոլային մարզադաշտը` նորաձևության ասպարեզ (Լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Ֆուտբոլն իրենից ներկայացնում է ոչ միայն խաղ, այլև մասշտաբային շոու: Ֆուտբոլիստների, երկրպագուների և պարզապես այն մարդկանց մեծ մասը, ովքեր որևէ կապ ունեն միլիոնների խաղի հետ, փորձում են ինչ-որ եղանակով մամուլի և հասարակության ուշադրությունն իրենց վրա գրավել: Այստեղից էլ ծնունդ է առել ֆուտբոլային նորաձևությունը…

Դրոշներ, շարֆեր, մարզաշապիկներ, ակումբների կամ հավաքականների գույներով ատրիբուտիկաներ և այլն: Սրանք են ֆուտբոլային նորաձևության կարևորագույն տարրերը: 

Այն, ինչ կատարվում է համաշխարհային ֆուտբոլում, դիտել ենք և դատել ենք շատերս: Արդեն վաղուց ֆուտբոլային նորաձևությունը մեծ տերությունների ֆուտբոլային խաղերի մի մասնիկն է կազմում: Օրինակ` աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընթացքում տեսա, որ ֆոտոխցիկները հասցնում էին ֆիքսել ոչ միայն դրվագներ խաղից, այլև առավել աչքի ընկնող երկրպագուներին, ովքեր ոչ պակաս աչք են շոյում իրենց հագուկապով: Եվ եթե նախկինում մարզադաշտերում միան տղաներն էին նորաձևություն թելադրում, ապա վերջին շրջանում իգական սեռի ներկայացուցիչներն այս առումով առաջատար դիրքերում են:


Համաշխարհային ֆուտբոլից անցում կատարենք Հայաստան և հետևենք, թե ինչ է կատարվում այստեղ: Ինչպես և հայկական ֆուտբոլը, այնպես էլ հայկական ֆուտբոլային նորաձևությունը առաջընթաց է ապրում: Նախ` երկրպագելու արվեստն այլևս ցածր մակարդակի վրա չէ, ինչն էլ առիթ է դարձել, որ ներկայիս ֆուտբոլային հանդիպումների ժամանակ մարզադաշտում մեծ թիվ կազմեն կանայք` ֆուտբոլային նորաձևության թելադրողները: Որքան էլ տղաները պատկառելի արտաքինով ներկայանան խաղերին, խոստովանենք, որ իգական սեռն այս առումով առավել շատ է ուշադրություն գրավում:



Առանց հեռուն գնալու հիշենք երեկ կայացած աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա (0:1) հանդիպումը: «Հրազդան» մարզադաշտը, որը ներկված էր մեր ընտրանու գույներով, արդեն իսկ տրամադրող մթնոլորտ էր ստեղծել, իսկ առանձին երկրպագուներ նմանատիպ հանդիպումներին պատրաստվում են մեծ հանդիսավորությամբ: Նրանցից ոմանք անձամբ են իրենց համար հագուստներ կարում` էլ ավելի հետաքրքիր դարձնելով ֆուտբոլային նորաձևությունը: Զարմանալի էր ու նաև հետաքրքիր, որ այս մարզադաշտում կարող էինք տեսնել ծաղրածու-երկրպագուների, ովքեր, ամենայն հավանականությամբ, իրենց այս նոր ոճով փորձում էին ուրախ տրամադրություն ստեղծել տրիբունաներում:



Իսկ թե ինչ կարծիք ունեն ֆուտբոլային նորաձևության մասին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու երկրպագուները, փորձեցինք պարզել հենց իրենցից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել