Ladynews.am-ը գրում է.
Ունենալով խորը մաքրման հատկություն՝ սև օճառը պետք է անպատճառ օգտագործվեր կոսմետիկ դիմակների բաղադրությունում, ինչպես դեմքի, այնպես էլ ողջ մարմնի համար:
Այս տեսակի օճառի օգտագործման հետ ոչ մի բարդություն կապված չէ: Սև օճառ կարելի է գնել տարատեսակ կրեմների և քսուքների տեսքով: Այն դեմքին քսելուց 5 րոպե հետո պետք է տաք ջրի մեջ թրջած մատներով մերսել դեմքը, այնուհետև լվնալ օճառը և քսել սնուցող դիմակ:
Եթե սև օճառով դիմակը ուզում եք առավել արդյունավետ երիտասարդեցնի մաշկը, այդ դեքպում դիմակն օգտագործելուց առաջ պետք է ընդունել տաք լոգանք, մաշկի ծակոտինները լայնացնելու համար: Այնուհետև տարածել սև օճառի շերտը դեմքի կամ մարմնի վրա և սպասել 10 րոպե: Այդ ընթացքում մերսել մաշկը, այնուհետև լվանալ, ցանկալի է սառը ջրով, որպեսզի փակվեն ծակոտինները: Սև օճառի ազդեցությունը մարմնի վրա ավելի մեծացնելու համար օգտագործեք կոշտ սպունգ: Լվացվելուց հետո անհրաժեշտ է օգտագործել սնուցող և փափկեցնող կրեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ