Operativ.am-ը գրում է.

12 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը խլեց գրեթե 3000 մարդու կյանք և մեկընդմիշտ փոխեց հազարավոր մարդկանց ճակատագրեր:

 Այդ օրվան նվիրված նկարահանվել են մի շարք ֆիլմեր, որոնցից գլխավորներին կանդրադառնանք հիմա:

 «11 սեպտեմբեր» 2002թ. 

Այս ֆիլմում ներառված է 11 տարբեր ռեժիսորների ֆիլմեր, որոնք պատմում են 11 ամերիկացիների ճակատագրի մասին: Դրանք կապված են սեպտեմբերի 11-ի հետ: Յուրաքանչյուր ֆիլմ տևում է 11 րոպե:

 «Ֆարենհեյթ 9/11» 2004թ

 Ռեժիսոր Մայքլ մուրն այս ֆիլմում Ջորջ Բուշին մեղադրում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ:

 «Երկվորյակ աշտարակներ» 2006թ

Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ այս ֆիլմը պատմում է սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո ողջ մնացած զույգի մասին:

 «Հիշիր ինձ» 2010թ.

Ռոբերտ Պատիսոնի դերակատարմամբ այս ֆիլմը, պատմում է սիրահարված զույգի մասին, որոնց կյանքն անսպասելի փոխվում է ողբերգության արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել