Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` Արցախից էթնիկ զտումների ենթարկվող մեր հայրենակիցների տեղավորման և սոցիալական հարցերի կարգավորման համար, սակայն ինչպես շատերս ենք մեր մաշկի վրա զգում, որևէ լուրջ աշխատանք չկա:
Գոնե այս պահին խիստ սահմանափակ է այն բնակավայրերի թիվը, որտեղ մարդկանց կեցության առաջարկ է արվում` շեշտը դրվում է հիմնականում սահմանամերձ համայնքների վրա:
Երևանում կամ շրջակա մարզերում, գոնե այս փուլում, մարդկանց տեղավորելու որևէ լուրջ գործընթաց չկա:
Կան համայնքներ, որտեղ տեղական մակարդակում փորձում են լուծումներ գտնել, բայց դա էլ կենտրոնական իշխանության` անհրաժեշտ աջակցության բացակայության պայմանններում, բավական բարդ է:
Մի մասն էլ մի կերպ` դժվարությամբ, տեղավորվում է ընկերների, բարեկամների կամ պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ, այն էլ խիստ բարդություններով:
Շատ արցախցիներ արդեն գիշերում են մեքենաներում, որովհետև ովքեր էլ փորձում են բնակարան վարձակալել կամ չեն գտնում կամ գների կտրուկ բարձրացման պայմաններում պարզապես չեն կարողանում:
Սա այն դեպքում, երբ Արցախից մեր հայրենակիցների դեռ կեսն է Հայաստանում:
Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը հնարավորություն չգտնելով ստիպված թողնի ու երկրից հեռանա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0X9nq7s6PBtBHx1vAAyMjZikjnbZrgBYbVNKZfQ5LKZ24jWCyLxzeQWaMrgu1AZo6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել