1in.am-ը գրում է.
Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում վերջին ժամանակներս կատարված հանցագործությունները կատարվել են ինչպես Բաշար Ալ-Ասադի, այնպես էլ գրոհայինների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մարդու իրավունքների ՄԱԿ փորձագետներին:
Նշվում է, որ 2013թ. մայիսի 15-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայում հակամարտության երկու կողմերն էլ հարձակվել են հիվանդանոցների վրա, կրակ են բացել բնակելի թաղամասերի ուղղությամբ, առևանգել և մահապատժի են ենթարկել պատանդներին:
«Կատարված այդ հանցագործությունները խախտել են միջազգային օրենսդրությունը: Նրանք չեն վախենում պատասխանատվությունից: Անհրաժեշտ է նրանց փոխանցել դատարանին»,- ասվում է հանձնաժողովի փաստաթղթում: Հանձնաժողովը հետաքննում է Սիրիայում տեղի ունեցող դեպքերը: