1in.am-ը գրում է.

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 89 տարեկան է, սակայն չի կորցրել անկեղծությունն ու կենսունակությունը: Այս մասին ապացույցներ ունի Tele-Loisirs-ը:

Ազնավուրը հայտնել է, որ դեռևս հեռու է թոշակի անցնելուց և իսկապես մտադիր չէ լքել բեմը: «Ես երբեք չեմ լքի բեմը, նա ինձ կլքի. դա շատ ավելի հեշտ է»,- ասել է նա:

Ազնավուրը չի դադարում դիմակայել նրանց, ովքեր ցանկանում են նրան տեսնել հեռանալիս: Ազնավուրը, չնայած տարիքին, միանգամայն սթափ և գիտակից է այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում հատկապես երաժշտության ոլորտում: 

Նա անկեղծորեն ասել է, որ հավատում է նոր սերնդին, սակայն կան երգչուհիներ, ովքեր երգում են՝ «Դու սիրում ես ինձ, դու գնում ես, ես վերադառնում եմ»: Նա նշել է, որ երաժշտությունը 50 տեսակ չունի, այլ միայն երկուսը՝ լավ և վատ:

Ազնավուրը հայտնել է, որ հիանում է հրեա մայրերով, ովքեր իրեն երբեմն հարցնում են՝ «Կարո՞ղ է 120 տարի ապրեք»: «Կանեմ հնարավոր ամեն ինչ՝ 120 տարի ապրելու համար»,- ասել է Ազնավուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել