1in.am-ը գրում է.

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին երդվել է այլևս հանդես չգալ մյուզիքլում: Այս մասին հայտնի է դարձել դերասանուհու՝ E! News-ին տված հարցազրույցից հետո, որը տվել էր Ջոն Քարնիի «Կարո՞ղ է արդյոք երգը փրկել քո կյանքը» (Can a Song Save Your Life?) ֆիլմի պրեմիերայից հետո:

Նայթլին ֆիլմում կատարել է սկսնակ երգչուհու դեր: 

Դերասանուհին հայտարարել է, որ ոչ միայն երբեք չի փորձի երգել բեմում, այլև՝ էկրաններին: 

«Դա կլինի միակ ֆիլմը, որում ես երգել եմ»,- հայտարարել է նա Քարնիի ֆիլմի մասին: 

Նկարահանման հրապարակում դերասանուհու խաղընկերը Maroon 5 խմբի վոկալիստ Ադամ Լևինն էր: 

Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2014թ. ապրիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել