
Armenpress.am-ը գրում է.
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԼՂ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում է հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1120565.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել