Aysor.am-ը գրում է.
Հարկավոր է հետևել շնչառությանը: Ճիշտ շնչառությունը օգնում է խուսափել սրտային հիվանդություններից:
Մինեսոտա նահանգի քաղաքներից մեկում անցկացվել է միջազգային կոնֆերանս, որտեղ մասնագետները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքները:
Եվ տվյալ փաստի ապացուցույցն է շնչառության ժամանակ ի հայտ եկող հատուկ ձայները: Դրանց մի մասը վկայում են թույլ սեռի մոտ առողջական խնդիրների առկայությունը:
Այժմ ժամանակակից սարքավորումների շնորհիվ, հնարավոր է շնչառության միջոցով, 84 տոկոս ճշգրտությամբ բացահայտել առողջական խնդիրները:
Շնչառության ժամանակ լսվող ձայները կապված են ամենից առաջ ճնշման հետ:
Փորձարկումների ընթացքում բժիշկները հետևել են 35 աղջիկների, որոնք սովորել են ճիշտ շնչել: Սկզբում նրանք հինգ անգամ ներշնչում և արտաշնչում են քթով, ապա՝ բերանով: Բոլոր ձայները բժիշկները ձայնագրում են:
Ուսումնասիրելուց հետո բժիշկները այն եզրակացությանն են հանգել, որ սխալ շնչելը, մասնավորապես օդի դանդաղ հոսքը, կարող է առաջացնել օրգանիզմի աշխատանքի ռիթմի կորստին և իջեցնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ: