Aysor.am-ը գրում է.
Գիտնականները պնդում են, որ շրթներկում առկա քիմիական նյութերը կարող են հանգեցնել արթրիտի, դերմատիտի, անպտղության ու նույնիսկ սրտի հիվանդությունների:
Առնետների վրա անցկացված հետազոտությունից պարզ է դարձել, որ շրթներկում առկա տրիկտոզան նյութը ու որպես խտանյութ օգտագործվող մյուս նյութերը ծայրահեղ վատ են անդրադառնում սրտի աշխատանքի և հորմոնալ ֆոնի վրա: Կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները քննարկել են գիտնականների պնդումը` նշելով, որ հետազոտության ժամանակ օգտագործվել են մեծ չափաբաժնով տոկսիկ նյութեր: Այդ ընկերությունները չեն հերքում, որ շրթներկի բաղադրության մեջ կան վնասակար բաղադրիչներ, սակայն, նրանց պնդմամբ, դա այնքան քիչ քանակով է, որ անհանգստանալու պատճառ չկա:
Այնուամենայնիվ գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել շրթներկի հաճախակի օգտագործումից: