Panorama.am-ը գրում է.
Հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններով հստակ հիմնավորվել է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել: Այդ մասին այս պահին ընթացող մամլո ասուլիսում հայտարարեց ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
«Ավետիք Բուդաղյանի մարմնից հայտնաբերվել ու հանվել են երկու գնդակներ, որոնք, այնուհետև փորձաքննությամբ պարզվել է, որ արձակված են եղել Տիգրան Խաչատրյանի զենքից», -հավելեց Արմեն Հարությունյանը`արձագանքեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր նաև, որ Արտակ Բուդաղյանն իր ցուցմունքում պնդել է, որ կրակոց եղել է Սուրիկ Խաչատրյանի դղյակից: «Դեպքի վայրում տեղի ունեցած փորձաքննությանը մասնակցել է նաև Հայկ Ալումյանը և ականատես եղել, որ տեսականորեն այն վայրը, որտեղից հնարավոր կարող էր լինել արձակել կրակոց պատշգամբ չունի: Երևի դա էր պատճառը, որ հետագայում պատշգամբը անվանվեց երկրորդ հարկ», -մեկնաբանելով Ալումյանի հայտարարությունը, ասաց Արմեն Հարությունյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ