Tert.am-ը գրում է.
Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսում գտնվող թղթակիցը տեղեկացրել է, որ Հալեպ-Երևան ճանապարհին առևանգված 4 հայ երիտասարդները, որոնք ազատ են արձակվել, այժմ գտնվում են Հալեպում։ Նրանք են Կարո Պապօղլյանը, Սաքո Ասատուրյանը, Նարեկ Վարժապետյանն ու Գարեգին Հացագործյանը։
Թերթի թղթակիցը նաև հաղորդել է, որ օգոստոսի 30-ին Սուլեյմանիե հայաշատ թաղամասում ականի պայթյունից զոհվել է 3 հայ՝ Ճորճ Քույումճյանը, Հրայր Թարախճյանը, Մհեր Էօրտեքյանը։
Ականի պայթյունից վիրավորվել են մի քանի հայեր, վնասվել են շրջանում գտնվող մեքենաներն ու խանութները։
Հիշեցնենք, որ Հալեպն արդեն մեկ շաբաթից ավելի է դարձյալ կտրվել է արտաքին աշխարհից։ Չեն գործում համացանցը, բջջային հեռախոսակապը, իսկ քաղաքային հեռախոսներն աշխատում են էական խափանումներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ