Panorama.am-ը գրում է.
Չորս մարդ է զոհվել Սինա թերակղզում Եգիպտոսի հետախուզության շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորել է 10 մարդ: Այս մասին հայտնում է Rueters գործակալությունը:
Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Սինայում ռմբակոծվել է զինվորական անցակետը, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել: Հայտնի չէ, արդյոք այս հարձակումներն իրար հետ կապ ունեն, թե ոչ:
Ականատեսների վկայությամբ՝ նրանք պայթյունների ձայներ են լսել, որից հետո ընդհարումներ են սկսվել զինվորականների ու գրոհայինների միջև:
Պայթյունները տեղի են ունեցել Ռաֆահ քաղաքում, որի մի մասը գտնվում է եգիպտական հատվածում, իսկ մյուսը՝ հարևան Գազայի հատվածում: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով փշրվել են հարևան շենքերի ապակիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ