Քաղաքապետարանը կրծքերի հետ սեր ունի, հատկապես Վալաչկովայի դեպքում, Տարոնն էլ է երևի կուրծք սիրում ու չի զգում, որ իրան հարց տվող լրագրողի դեմը կրծքով փակելը մենակ վնասում ա իրան: Փոխարեն վերջապես խոսի, ասի, բացատրի ու բացատրվի ու չմոռանա, որ ինքը մեր բոլորիս համար ծառայող ա, ու ինքը իշխան չի:
Քանի դեռ իրան կրծքով պաշտպանողները իրա աչքի լույսն են, ու ինքը այդքան է հասկանում թիմի կարևորությունը, ինքը ոնց որ կամակատար եղել է, տենց էլ կամակատար կմնա...
Ասեք` ափսոս ես, մի հատ թափ տուր քեզ ու հասկացի` որ մեկն ա քո լավն ուզում, որ մեկն ա քո տխրությանը անարցունք լալիս և զառ քցելուց հենց միտումնավոր տանուլ տալիս...
Հ.Գ. Ի դեպ, օրական մի քանի անգամ ռելիզ ուղարկելու փոխարեն աշխատեք, պարզապես աշխատեք... այլ ոչ թե կուրծք տվեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել