Panorama.am-ը գրում է.
Այսօր տաքսու վարորդները հիմնականում բողոքում են կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տաքսու վարորդները դժգոհություն հայտնեցին, որ իրենք քաղաքի մի ծայրից մյուսը հասնում են 600 դրամով, հաճախորդին 5 րոպեից ավել սպասելու համար կայանման համար պետք է վճարեն 100, 200 դրամ, արդյունքում իրենց չնչին գումար է մնում: «Սրան գումարած տեսախցիկների անարդար տուգանքները: Օդի միջից ուզում են փող կպցնել»:
Ասուլիսին ներկա «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նաև նշեց, որ տաքսու ոլորտում քաոսային վիճակ է. «Պետք է նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նստել ու հայեցակարգ մշակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/society/2013/09/11/t-hovhannisyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել