ՄԱԿ-ում թշնամի երկրի ԱԳ նախարարը հայկական կողմի փաստարկներին հակադարձել է Նիկոլի խոսքերով. Բայրամովը, մասնավորապես, մեջբերել է Նիկոլի այն խոսքերը, թե ԼՂ բնակչութան համար սպառնալիք չկա՝ ջանալով Ադրբեջանին ներկայացնել՝ պուպուշ:

Սա համազգային, տիեզերական մասշտաբի խայտառակություն է: Փաստորեն՝ Նիկոլի վերջին ելույթների իմասն Ադրբեջանի դիվանագիտությանը հավելյալ կռվան տալն էր, հիմքեր ստեղծելը, որ Բայրամով Ջեյհունը ՄԱԿ-ում ավելի լավ կեղծի իրականությունն ու Արցախում կատարվողը ներկայացնի որպես ճոխ «փարթի», այլ ոչ թե պարզ ցեղասպանություն:

Բայրամովի ելույթի ժամանակ դահլիճը լքելու փոխարեն «հայրենասեր» Արաբատը շատ ավելի լավ կաներ, եթե նախապես ճշտեր Նիկոլից՝ հատկապես ինչ նպատակով է իր ելույթներում «ջուր լցնում Բայրամովի ջրաղացին», եթե առանց այն էլ հայաստանյան դիվանագիտությունը կաղում է՝ պայմանավորված կադրային այն լկտի քաղաքականությամբ, որի հետևանքով ԱԳՆ-ի շենքը նորմալ կադրերը վաղուց լքել-գնացել են:

Եթե հայ հասարակությունը հիվանդ չլիներ, ապատիայի մեջ չլիներ, եթե իրականության ընկալման հետ խնդիրներ չլինեին, միայն այս հանգամանքը բավարար կլիներ՝ Կառավարության շենքից Նիկոլին մեկ օրում վտարելու համար:
Ավա՜ղ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել