Tert.am-ը գրում է.
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ կարծում է, որ պետականորեն ցանկացած միջազգային միավորման մեջ մտնելը սխալ է, որովհետև Հայաստանը գտնվում է հենց այն տարածաշրջանում, որի դերն օր օրի բարձրանում է:
«Այո՛, խնդիր կա, սահմանի խնդիր կա Մաքսային միության հետ, այո՛, մենք ունենք Արցախի խնդիր, այո՛, նույն խնդիրը մենք ունենք ԵՄ-ի հետ, երկուսն էլ բանի պետք չեն, քանի որ և՛ ասոցացման փաստաթուղթը չկա, և՛ մաքսայինի փաստաթուղթը»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
Հարություն Մեսրոբյանը նշեց, որ այսօր Հայաստանի աշխարհաքաղաքական դերը քայլ առ քայլ մեծացնելու խնդիր կա։ Ըստ նրա՝ շեշտակի աճում է Հայաստանի քաղաքական և աշխարահագրական կարևորությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/11/harutyun-mesrobyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել